ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այց կոմպոզիտորների և նկարիչների միություններ

Այց կոմպոզիտորների և նկարիչների միություններ
19.02.2014 | 15:40

Փետրվարի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է ՀՀ նկարիչների և կոմպոզիտորների միություններ: Օրեր առաջ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին տված խոստման համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը եղավ մությունում, շրջեց աշխատասենյակներում, դահլիճում, ծանոթացավ առկա խնդիրներին: Միության նախագահը նշեց, որ անելիքները շատ են, կարիք կա ոչ միայն վերանորոգման այլև տեխնիկական հագեցվածության և ջեռուցման համակարգի անցկացման, ինչը հնարավորություն կտա նոր եռանդով ու ստեղծագործ մոտեցմամբ իրականացնել բազմաթիվ ծրագրեր:
Այնուհետև այցը շարունակվեց նկարիչների միությունում: Շրջայցի ընթացքում միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ բարձր է գնահատում Արա Սադոյանի ցուցաբերած ուշադրությունը միության հանդեպ և ներկայացրեց ցուցասրահները, ծանոթացրեց երիտասարդ արվեստագետների կողմից ցուցադրության նախապատրաստվող նոր ցուցանմուշներին, այցելեցին ճանաչված նկարիչների աշխատանքների պահոց:
Հանդիպումը երկու միությունների նախագահների հետ արդյունավետ էր. ձեռք բերվեցին պայմանավորվածություններ խնդիրների լուծման աջակցության և մշակութային նոր ու գեղեցիկ համատեղ ծրագրերի իրագործման մասին:

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ